Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետի պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի 2023թվականի տարեկան բյուջեից 864 000 (ութ հարյուր վաթսունչորս քառասուն հազար) ՀՀ դրամ գումար հատկացնել 2023 թվականի 8-րդ ամառային համահայկական խաղերին համայնքի պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով, որից՝
ա) 200 000 ՀՀ դրամը հատկացվում է տրանսպորտային ծախսերին,
բ) 364 000 ՀՀ դրամը հատկացվում է պատվիրակության հագուստի ձեռք բերմանը,
գ) 300 000 ՀՀ դրամը հատկացվում է մարզիչ Արարատ Մկրտչյանին՝ թիմի սննդի և այլ ծախսերը հոգալու նպատակով:
|