Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով
Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 «Սոցիալական հատուկ արտոնություններ» տնտեսագիտական դասակարգման /4729/ այլ նպաստներ հոդվածից Արենի համայնքի 2023 թվականի շրջանավարտներին, որպես խրախուսում, միանվագ հատկացնել գումար՝ յուրաքանչյուր շրջանավարտի հաշվով 5000 ՀՀ դրամ՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 2. Գումարը փոխանցել Արենի համայնքի բնակավայրերի դպրոցների ավարտական դասարանների դասղեկներին կամ տնօրեններին՝ շրջանավարտներին տրամադրելու նպատակով՝ նախապես դպրոցի տնօրենների կողմից ներկայացված աշակերտների ցուցակներին համապատասխան:
|