Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․40049 հա (ծածկագիրը՝ 10-004-0149-0050, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը , հասցե՝ ՎՁՄ Արենի համայնք գյուղ Ագարակաձոր 1, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 5 000 000 ՀՀ դրամ։
2․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․01564 հա (ծածկագիրը՝ 10-004-0150-0015, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը , հասցե՝ ՎՁՄ Արենի համայնք գյուղ Ագարակաձոր 2, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 200 000 ՀՀ դրամ։ |