Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 151-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 16 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 12-ը դեկտեմբերի 2023 թվականի թիվ 16 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 12.12.2023թվականի թիվ 16 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. 2024 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:

3. 2024 թվականի համար Արենի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:

4. 2024 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

5. 2024 թվականի համար Արենի համայնքի  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

6. 2024 թվականի ընթացքում Արենի համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին վառելիք հատկացնելուն համաձայնություն տալու մասին:

7. Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին

8․ Մոզրովի հիմնական դպրոցի հետագա գործունեության մասին:

9․  Մոզրով բնակավայրի բնակիչ Գևորգ Արսենի Մուրադյանի Արփիի միջնակարգ դպրոց հաճախելիությունը ապահովելու նպատակով գումար հատկացնելու մասին

10․ Արենի համայնքի  վարչական տարածքում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։

11․  Արենի համայնքի ավագանու 09․11․2023թվականի թիվ 141-Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին։

12․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

13․ Թուֆենկյան Հոսպիթալիթի ՍՊ ընկերության տնօրենի գրությունը քննարկելու մասին 

14․ 18-ը հունվարի 2023 թվականի «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին։

15. Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն հատկացնելու մասին։

16․ Արենի համայնքի 2024-26թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին։

17․ Արենի համայնքի ավագանու 16․11․2018թվականի թիվ 108 և թիվ 109 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

18․ Արենի համայնքի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների կողմից վճարած ծնողական վճարներից հետ վերադարձնելու մասին։

19․ Արենի համայնքի ավագանու 20․09․2022թվականի թիվ 101-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի Արենի բնակավայրի կենտրոնական հրապարակը անվանակոչելու մասին։

20․ Ամանորին ընդառաջ համայնքում բնակվող բոլոր տնային տնտեսություններին նվերներ հատկացնելու մասին։ 

21․ Արենի համայնքի ավագանու 2024թվականի գարնանային նստաշրջանի հերթական  նիստի օր նշանակելու մասին։

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner