Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 14-րդ կետը և <<Խաչեն Վայնզ>> ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Կամո Սարգսյանի դիմումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, <<Խաչեն Վայնզ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.06866հա (Ծածկագիրը՝ 10-006-0270-0020, հողատեսքը՝ խոտհարք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ գինու արտադրամասի կառուցման նպատակով: |