Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները՝
1. Կառավարման մարմնի պահպանում 01 բաժնիի 01 խմբի 01դասի 4239/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից պակասեցնել 100000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել նույն ոլորտի 4831/դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ/ հոդվածին: |