Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29․12․2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասը, 16.12.2021թ.-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 05.01.2022թվականի թիվ 14-Ն որոշումը, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը, որոշում եմ՝
- Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00285հա բնակավայրերի նպատակային նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0034-0001, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման և տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գյուղ Արենի 1-ին փողոց թիվ 23։
- Արենի համայնքի Արենի բնակավայրի 1-ին փողոց թիվ 23 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 10-008-0034-0001, հողամասի չափը՝ 0.00285 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության շինությունը՝ 21,9քմ՝ (ավտոտնակ) համարել Արենի համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հաշվառման կոդ՝ 20244GSF99:
- Առաջարկել Արենի համայնքի ավագանուն սույն որոշման 2-րդ կետում նշված օրինականացված բնակելի նշանակության 21,9քմ․ շինությունը և 0.00285 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Հրաչյա Սուրենի Գրիգորյանին և առաջարկել նրան.
1) վճարելու 1ք.մ.` 3627 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված 21,9 քմ բնակելի նշանակության շինության համար՝ ընդամենը 79 431 ՀՀ դրամ հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները
2) վճարելու 0.00285հա բնակավայրերի նշանակության հողամասի արժեքը՝ 34 800 ՀՀ դրամ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33.1 կետի ա/ ենթակետը:
3) վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
5. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
6. Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.00285հա հողամասը կվաճառվի աճուրդով՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: