Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 10-ը սեպտեմբերի 2024 թվականի թիվ 12 հերթկան նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 10․09.2024թվականի թիվ 12 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
3․ Արենի համայնքի ավագանու 12․12․2024թվականի թիվ 155-Ա որոշման հավելված 1-ում և 16․07․2024թվականի թիվ 077-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
4․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
5․ Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչ Խաչիկ Պողոսյանի դիմումը քննարկելու և գույքահարկի արտոնություն տրամադրելու մասին։
6․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու և մանկապարտեզի ծնողական վճարներից զեղջելու մասին։
7․ Արենի համայնքի կարիքների համար գնված մեկ միավոր բեռնատար ավտոաշտարակը համայնքի հաշվեկշռում ավելացնելու և Արենի ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին։
8․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու մասին։
9․ Արենի համայնքի Արենի բնակավայրի <<Հայ-Ֆրանսիական բարեկամության>> հրապարակում Արենի և Բանդոլ քույր քաղաքների բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող տեղադրելուն համաձայնություն տալու մասին։
10․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,0077 հա բնակավայրերի նշանակության հողամասը գնելու մասին։
11. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին։
12․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին |