Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 11․02․2025 թվականի թիվ 012-Ա որոշումը՝ որոշում եմ
Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի 12-րդ փողոց 8/1 հասցեում գտնվող 0,01963հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-025-0127-0017, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) և օրինականացված 91,8քմ արտադրական նշանակության շինությունները (անասնաշենք՝ 75,5քմ․, հավաբուն՝ 6քմ․, ծածկ՝ 10,3քմ․) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, ընդամենը՝ 101 978 ՀՀ դրամով օտարել կառուցապատող Վալերիկ Արամայիսի Հայրապետյանին։