Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0․15621 հա հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0184-0003, հողատեսքը՝ վարելահող) մրցույթով, 5 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: |