Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 73-րդ հոդվածի, 47-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և կարևորելով Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզ (մշակութային կենտրոն) ունենալու հանգամանքը, ինչպես նաև, հաշվի առնելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի կողմից երեխաների կրթությանը աջակցելու նպատակով մանկապարտեզ (մշակութային կենտրոն) կառուցելու պատրաստակամությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
- Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,408 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0041-0019, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հասցեն՝ Արենի համայնք, գ. Արենի, 16 փողոց, թիվ 5) մանկապարտեզ (մշակութային կենտրոն) կառուցելու նպատակով 99 (իննսունինը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամին:
- Արենի համայնքի ղեկավարին՝ «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման պայմանագիրը, մանկապարտեզի (մշակութային կենտրոնի) կառուցման ավարտից հետո «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված կարգով մանկապարտեզը (մշակութային կենտրոնը) ընդունել շահագործման և Արենի համայնքի միջոցների հաշվին իրականացնել ամբողջական սպասարկումը:
|