Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, ներքոնշյալ անշարժ գույքերը աճուրդով օտարելուն․
1․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանդիսացող 0․22736 հա (ծածկագիրը՝ 10-006-0352-0008, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 16ք/մ մակերեսով պահակատան շենքը, հասցե՝ Արենի համայնք գյուղ Աղավնաձոր թիվ 20, աճուրդով օտարել։ Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս՝ 3 500 000 ՀՀ դրամ։
2․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 0.45619 հա (ծածկագիրը ` 10-006-0352-0005, հողատեսքը` խոտհարք) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ից ոչ պակաս 500 000 ՀՀ դրամ։
3․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 0.35238 հա (ծածկագիրը ` 10-006-0352-0003, հողատեսքը` խոտհարք) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ից ոչ պակաս 400 000 ՀՀ դրամ։
|