Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009թ. N1066-Ն որոշումը և քաղաքացու դիմումը՝ որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Նաիրի Երեմի Երեմյանին սեփականության իրավունքով պատկանող 0,20112 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0211-0007, հողատեսքը՝ վարելահող) ցածրարժեք հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր պտղատու այգի գործառնական նշանակության։