Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 03-ը ապրիլի 2024 թվականի թիվ 4 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 03.04.2024թվականի թիվ 4 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2․ Արենի համայնքի ղեկավարի 2024թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի հաշվետվությունը ի գիտություն ընդոունելու մասին,
3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,
4․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին,
5․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելու մասին,
6․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,13738հա բնակավայրերի նշանակության հողամասը և օրինականացված բնակելի տունը ուղղակի վաճառքով օտարելու մասին,
7․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին,
8․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող թվով 2 պահեստի շենքերը անհատույց օգտագործման իրավունքով <<Քարակոփ>> գյուղատնտեսական կոոպերատիվին հատկացնելու մասին,
9․ Արենի համայնքի ավագանու 12․12․2023թվականի թիվ 155-Ա և 02.09.2021թվականի թիվ 111 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
10․ Արենի համայնքի 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին,
11. Արենի համայնքում տեղական վճարների (աղբի, խմելու ջրի և ոռոգման ջրի վարձավճարներ) հավաքագրումը <<Հայփոստ>> ՓԲԸ-ին պատվիրակելուն համաձայնություն տալու և ծառայության դիմաց համայնքապետարանից գանձվող միջնորդավճարների տոկոսագումարները հաստատելու մասին,
12․ <<Արենի>> համայնքային զարգացման հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին
13․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։
|