Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.17367 հա (ծածկագիրը ` 10-008-0124-0010, հողատեսքը՝ վարելահող)  գյուղատնտեսական  նշանակության հողամասը,   աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս  300 000 ՀՀ դրամ։ 
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.05000 հա (ծածկագիրը ` 10-008-0017-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման)  բնակավայրերի  նշանակության հողամասը, հասցե՝ Արենի համայնք գյուղ Արենի 31-րդ փողոց 7/1,   աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս  650 000 ՀՀ դրամ։ 
 3․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.14602 հա (ծածկագիրը ` 10-037-0112-0261, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման)  բնակավայրերի  նշանակության հողամասը, հասցե՝ Արենի համայնք գյուղ Ռինդ 18-րդ փողոց 33,   աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս  1 000 000 ՀՀ դրամ։ 
  
  
   |