Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.17367 հա (ծածկագիրը ` 10-008-0124-0010, հողատեսքը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 300 000 ՀՀ դրամ։
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.05000 հա (ծածկագիրը ` 10-008-0017-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե՝ Արենի համայնք գյուղ Արենի 31-րդ փողոց 7/1, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 650 000 ՀՀ դրամ։
3․ Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.14602 հա (ծածկագիրը ` 10-037-0112-0261, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե՝ Արենի համայնք գյուղ Ռինդ 18-րդ փողոց 33, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 1 000 000 ՀՀ դրամ։
|