Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի պահանջներով Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024 թվականի « 2025թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 174-Ա որոշման հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ․
1) հավելվածի «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ» աղյուսակի 53-րդ տողից հետո ավելացնել նոր 54 և 55 -րդ տողեր հետևյալ բովանդակությամբ․
Հ/Հ |
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ |
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ |
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ |
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ |
ԾԱԾԿԱԳԻՐԸ |
54 |
Ավագ մարզիչ |
1 |
1 |
200,000 |
200,000 |
|
55 |
մարզիչ |
1 |
1 |
180,000 |
180,000 |
|
2) նույն աղյուսակի Ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․
Ընդամենը |
17 |
23 |
1,985,000 |
2,481,500 |
3 )հաստիքացուցակի Ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․
Ընդամենը |
66․5 |
73 |
15,386,600 |
16,411,100
|
4) Հերթական 54-56 համարները վերախմբագրել 56-58։
2․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024 թվականի <<2025 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 175-Ա որոշման հավելված 1-ում կատարել փոփոխություններ․
1) 8 -րդ տողի «320000» թվերը փոխարինել «350000» թվերով
2) հաստիքացուցակի ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․
Ընդամենը |
39․25 |
44 |
6140000 |
7310750 |
3․ Արենի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի <<Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վարդգես Լենդրուշի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,033513հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին>> թիվ 189-Ա որոշման տեքստի մեջ «խոտհարք» բառը փոխարինել «այլ հողատեսք» բառերով։
4․ Արենի համայնքի ավագանու 04․04․2025 թվականի <<Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արթուր Սողոմոնի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 044-Ա որոշման տեքստի մեջ «0,03718» թիվը փոխարինել «0,09363» թվով և «10-008-0265-0085» թվերը և նշանները փոխարինել «10-008-0265-0117» թվերով և նշաններով։