Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>. Հայաստանի Հանրապետության օրենքի 54.1-ին հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2014 թվականի <<Արենի համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին>> թիվ 28-Ն որոշումը:
2. Ստեղծել Արենի համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) խորհուրդ հետևյալ կազմով՝
1. ՐաֆֆիԽաչատրյան համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ,
2. Գևորգ Սիմոնյան աշխատակազմի քարտուղար, խորհրդի նախագահի տեղակալ
3. Դավիթ Մարտիրոսյան, համայնքապետարանի առաջատար մասնագետ, խորհրդի քարտուղար
4. ՄեխակՍիմոնյան, ավագանու անդամ, խորհրդի անդամ
5. Արթուր Մարտիրոսյան, ավագանու անդամ, խորհրդի անդամ
6. ԷդիկՍիմոնյան, ավագանու անդամ, խորհրդի անդամ
7. Արմենուհի Ծատուրյան, համայնքի բնակիչ, խորհրդի անդամ
8. Ռաֆիկ Կարապետյան, համայնքի բնակիչ, խորհրդի անդամ
9. Պերճուհի Հայրապետյան, համայնքի բնակիչ, խորհրդի անդամ
2. Խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2016թ. նոյեմբերի 11-ի Արենի համայնքի ղեկավարին կից, Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին N 40-Ն որոշմամբ սահմանված կարգով: