Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 14-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը, ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումը և ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10.02.2025 թվականի թիվ 2/փ-59 և 19․02․2025թվականի թիվ 2/փ-65 դրական եզրակացությունները՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ավետիք Սիմոնյանի սեփականություն հանդիսացող 0,1 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0193-0004) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վասակ Կարապետյանի սեփականություն հանդիսացող 0,0705 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0110-0027) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։