Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1. Մայիսի 9-ի տոնակատարությունները պատշաճ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և կամ հարազատներին, հատկացնել միանվագ դրամական աջակցություն 50 000 ՀՀ դրամի չափով:
1.1 Գումարը տրամադրել բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ միջոցառման օրը հասցեատերերին հատկացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց համար, վարչական ղեկավարների կողմից կազմակերպել ճաշկերույթ և յուրաքանչյուր մասնակցի հաշվով՝ վարչական ղեկավարի կողմից հաստատված և ներկայացված ցուցակների հիման վրա, հատկացնել 4000 ՀՀ դրամ գումար: |