Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին
որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արթուր Սողոմոնի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0.03718 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0265-0085, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ |