|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հուլիսի 2022 թվականի N 82-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, Համլետ Պետրոսյանի դիմումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հարգել քաղաքացու դիմումը ր Արենի համայնքի Արփի բնակավայրի բնակիչ Համլետ Էդվարդի Պետրոսյանի սեփականություն հանդիսացող, Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.493 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-0123-0042) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության ընդերքքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
|
Կողմ -6 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(719.01 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|