Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 89-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ <<Քաղաքացիական օրենսգրքի>> 605-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արենի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 1,10554հա հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0016-0016, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հասցեն՝ ՀՀ ՎՁՄ համայնք Արենի, գյուղ Արենի 27-րդ փողոց 1 նրբ․ 1 հողամաս, վկայականի համարը՝ 07062023-10-0028, կադաստրային արժեքը՝ 13 498 644 ՀՀ դրամ) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը ՝ Արենի բնակավայրում նոր հանրակրթական դպրոց կառուցելու նպատակով։ |