Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը, որոշում եմ՝
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արսեն Սերյոժայի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0735հա բնակավայրերի նպատակային նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0055-0033, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) հողամասի բաժանման ընթացքում առաջացած թվով 2 հողամասերին տրամադրել հետևյալ հասցեները՝
1․ 0,06433հա (առանձնացված հատված 1) հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գյուղ Արենի, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի 1 բնակելի տուն։
2․ 0,00917հա (առանձնացված հատված 2) հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գյուղ Արենի, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի 1/1 հողամաս։