Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Արենի համայնքի ավագանու 21․08․2025 թվականի « Արենի համայնքի ղեկավարի օգնական Ռոման Բաղդասարյանի գրությունը քննարկելու և իր սեփական ՎԱԶ 212140 մակնիշի ավտոմեքենայի համար 4 հատ նոր անվադող տրամադրելու մասին» թիվ 114-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝ 1) Որոշման հղման մեջ «Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի» բառերից հետո լրացնել «18-րդ հոդվածի» թվերը և բառերը։ 2) որոշման մեջ «անվադող» բառից հետո լրացնել «համայնքի խնդիրների լուծման նպատակով անձնական ավտոմեքենան օգտագործելու պայմանով» բառերով։ |