Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 74-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 36 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 2-ի 21-Ա որոշումը և հոկտեմբերի 6-ի թիվ 1 արձանագրությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման երդման հետևյալ տեքստը՝
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ՝ Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |