Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 30-ի <<2023 թվականի համար Արենի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 137-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի մեջ <<տասը հազար>> բառերը փոխարինել <<երեսուն հազար>> բառերով:
2. Արենի համայնքի ավագանու 2022թվականի <<2023 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 139-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի համայնքային քաղաքական պաշտոններ բաժնում ավելացնել նոր 3-րդ կետ և ընդամենը տողը խմբագրել.
հ/հ |
Հաստիքի անվանումը |
հաստիքային միավորը |
աշխատակիցների թվաքանակը |
պաշտոնային դրույքաչափը |
աշխատավարձի չափը |
|
համայնքի ղեկավարի տեղակալ |
1 |
1 |
330 000 |
330 000 |
|
Ընդամենը |
3 |
3 |
1 280 000 |
1 280 000 |
2) Հավելվածի համարները վերախմբագրել 1-ից մինչև 53:
3) Հավելվածի 5-րդ տողում <<համայնքի ղեկավարի օգնական>> բառերից հետո ավելացնել <<Արենի բնակավայրի պատասխանատու>> բառերը:
4) Հավելվածի 6-րդ տողում <<մամուլի խոսնակ բառերը>> փոխարինել <<օգնական>> բառով:
5) 52-րդ կետը տեղափոխել համայնքային հայեցողական պաշտոններ բաժնի 7-րդ կետ:
6) 7-րդ կետից հետո խմբագրել ընդամենը տողը՝
Ընդամենը |
3.5 |
4 |
940 000 |
885 000 |
7) Աղյուսակի վերևում <<67>> թիվը փոխարինել 68 թվով:
8) Աղյուսակի վերջին ընդամենը տողը խմբագրել հետևյալ կերպ.
Ընդամենը |
61.5 |
68 |
12 304 000 |
13 170 000 |
3. Արենի համայնքի ավագանու 22.12.2022թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին>> թիվ 160-Ա որոշման 1-ին կետի 1.1 ենթակետի մեջ <<0.16034>> թիվը փոխարինել <<0.17076>> թվով:
|