Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 398
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 024-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մարտի 2025 թվականի N 024-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 03-Ը ՄԱՐՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 3 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 03-ը մարտի 2025 թվականի թիվ 3 հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 03-ը մարտի 2025 թվականի թիվ 3 նիստի օրակարգը հաստատելու մասին։

2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։

3. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։

4․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու և ծնողական վճարներից զեղջելու մասին։

5․ ՀՀ Վայոց ձոր մարզի <<Եղեգնաձորի պոլիկլինկա>>  ՓԲԸ-ի տնօրենի գրությունը քննարկելու և Արենի համայնքի Ելփին, Չիվա, Ռինդ բնակավայրերի ԲՄԿ-ների էլեկտրաէներգիայի համայնքի կողմից  անհատույց մատակարարմանը համաձայնություն տալու մասին։

6․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի մշակույթի տնից առանձնացված հատվածը սգո սրահի կառուցման նպատակով հատկացնելու և սրահին առանձին մուտք ապահովելու համար  նախամուտք և սանհանգույց կառուցելու նպատակով գումար հատկացնելու մասին։

7․ Արենի համայնքի բնակավայրերում իրականացված լրացուցիչ շինարարական աշխատանքների համար գումար հատկացնելու մասին։

8․ Արենի համայնքի ավագանու 30․11․2022թվականի թիվ 136-Լ որոշման 2-րդ մասը  ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի ավագանու նոր կանոնակարգը ընդունելու մասին։

9․ Արենի համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման պլանը հաստատելու մասին։

10․ Արենի համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին։

11․ Արենի համայնքի 2024թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։

 12․ Արենի համայնքի ավագանու 15․01․2025թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված Արենի համայնքի 2025թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։

13․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Չինվան մակնիշի թվով 2 տրակտորները աճուրդով օտարելու մասին։

14․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,  1,21656հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։

15․ Արենի համայնքի ղեկավարի 2024թվականի  բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։ 

16. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող, Տեղական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակներում հայտարարված  դրամաշնորհային մրցույթին Արենի համայնքի մասնակցությանը   համաձայնություն տալու մասին։

17. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։

 


Կողմ -8

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner