Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 մարտի 2025 թ.

«ԱՐԵՆԻ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՐԵՎԻԿ»ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»,«ՋՈՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏԻՉՅԱՆՆԵՐ ԱՐԵՆԻԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի` «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» N 02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին կետը.

1. 2025 թվականի մայիսի 16-ին, ժամը 11:00-ին, անցկացնել մրցույթ` «Արենի» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

2․ 2025 թվականի մայիսի 16-ին, ժամը 13:00-ին, անցկացնել մրցույթ` «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
3․
 2025 թվականի մայիսի 16-ին, ժամը 14:00-ին, անցկացնել մրցույթ`  «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
4․2025 թվականի մայիսի 16-ին, ժամը 15:00-ին, անցկացնել մրցույթ` «Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

5. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի մասին հայտարարության տեքստը` համաձայն N 1 հավելվածի և 2-րդ,3-րդ,4-րդ կետերում նշված մրցույթների մասին հայտարարության տեքստը` համաձայն N 2 հավելվածի:

4. Աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանին` սահմանված կարգով ապահովել մրցույթներիի մասին հայտարարությունների հրապարակումը, մրցույթների նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner