Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 22/02/2023թ. N 2/փ 46 դրական եզրակացությունը և Արենի համայնքի Ավագանու 15 մարտի 2023 թվականի թիվ 21-Ա որոշումը
Համայնքի ղեկավարը որոշում է
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սմբատ Մարտիկի Մկրտչյանի սեփականություն հադիսացող 0.12 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-004-0004-0035, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական դասակարգմամբ: