Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից <<ԿՎԱՐՑԻՏ>> ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահնման N ՇԱԹ-29/741 թույլտվությունը, լեռնահատկացման Լ-741 ակտը և 14․ հունիսի 2024թվականին կնքված N Պ-741 ընդերքօգտագործման պայմանագիրը, Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 2,41898հա հողամասը (ծածկագիրը՝ 10-025-0106-0053, գործառնական նշանակությունը ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի, հասցեն Արենի, Խաչիկ Կվարցիտի 1-ին թաղամաս 3) մինչև թույլտվության ժամկետի ավարտը, 20 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ՝ հաշված 14․ հունիսի 2024թվականից: Տարեկան վարձավճարը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 10 000 000 ՀՀ դրամ:
|