Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ և 14-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Գրիշա Լյուդվիգի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,35186 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0101-0076, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով։
2․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,1 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-020-0178-0021, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով։
|