Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 115-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2023 թվականի N 115-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով  ՀՀ Կառավարության 29.12.2011թվականի թիվ 1920-Ն,  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումները Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածը,

 որոշում եմ՝

  1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1.10554հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0016-, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման: 

1.1 Վերը նշված հողամասին տրամադրելլ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Արենի 27-րդ փողոց 1-ին նրբ. 1 հողամաս:

1.2 1.10554հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:

2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.24146հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0016-, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) գործառնական նշանակությունը փոխադրել ընդհանուր օգտագործման հողերի: 

2.1 Վերը նշված հողամասին տրամադրելլ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Արենի 27-րդ փողոց 1-ին նրբ. 3 հողամաս:

2.2 0.24146հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(880.74 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner