Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 1 միավոր խոտի մամլիչը անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել <<Արենի>> ՀՈԱԿ-ին:
2. Սահմանել տեխնիկան վարձակալությամբ տրամադրելու սակագինը՝ 7 000 ՀՀ դրամ՝ մեկ օրվա համար:
3. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին տեխնիկան վարձակալությամբ հատկացնելու և ընդունելու նպատակով ստեղծել մշտական հանձնաժողով, որի կազմում պարտադիր ներառել ավագանու առնվազն 3 անդամ:
4. Սահմանել որ վարձակալությամբ տրամադրված գույքի սպասարկման և պահպանման ծախսերը կատարում է գույքի վարձակալը: |