Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,13738հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-025-0010-, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Խաչիկ 1-ին փողոց թիվ 6/1) և օրինականացված բնակելի տունը՝ 226,5 քմ՝ ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, օտարել կառուցապատող Արտակ Հրաչիկի Սարգսյանին։
2 Հաստատել հողամասի և շինությունների համար հաշվարկված գումարները.
1) 0.13738հա բնակավայրերի նշանակության հողամասի համար՝ 197 290 ՀՀ դրամ,
2) օրինականացված բնակելի տան համար՝ 309 852 ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 507 142 ՀՀ դրամ։