Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի պահանջներով, և համաձայն Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի Արենի համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն.
1) մուտքային մասով` 791079801 ՀՀ դրամ, որից՝
ա) սեփական մուտքեր՝ 189189000 ՀՀ դրամ,
բ) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ՝ 427718500 ՀՀ դրամ,
գ) պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ 653700 ՀՀ դրամ,
դ) Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ /սուբվենցիաներ/ 106626400 ՀՀ դրամ,
2) ծախսային մասով՝ 791079801 ՀՀ դրամ,
3) Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝
ա) վարչական մաս` 20786375 ՀՀ դրամ, որը ամբողջությամբ հատկացնել ֆոնդային բյուջե,
բ) ֆոնդային մաս` 26105826 ՀՀ դրամ,
4) Անշարժ գույքի օտարումից մուտքեր՝ 20 000 000 ՀՀ դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3
5. Հաստատել բյուջեի տարեսկզբի հավելուրդը կամ պակասուրդը` հատված 4
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները` հատված 5
7. Սահմանել որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները և թույլատրել Արենի համայնքի ղեկավարին .
ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև <<ՀՀ Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարել վերաբաշխումներ, որոնք չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 10%-ը: |