Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումները՝ որոշում եմ.
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մելանյա Վաղիկի Սարգսյանին, Նոնա Միսակի Ղարախանյանին, Ռոզա Միսակի Ղարախանյանին և Արշալույս Միսակի Ղարախանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.082 հա հողամասից առանձնացվող 0.02879 հա հողակտորի (ծածկագիր՝ 10-008-0050-0010, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական դասակարգման:
2. Առանձնացվող 2 հողամասերին տրամադրել հետևյալ հետևյալ հասցեները՝
1) 0,05321հա հողամասին՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Արենի, 2-րդ փողոց, 8 բնակելի տուն
2) 0,02879հա հողամասին՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Արենի, 2-րդ փողոց, 8/1 հողամաս։