Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 04․04․2025 թվականի թիվ 047-Ա որոշումը՝ որոշում եմ
Արենի համայնքի Արենի բնակավայրի 31-րդ փողոց 2/3 հասցեում գտնվող 0,04565հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0016-0034, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցպատման) և օրինականացված 138,48քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունները (սանհանգույց՝ 29,82քմ․, խոհանոց՝ 42,26քմ․, սպասարկման սրահ՝ 56,62քմ․, պարիսպ՝ 3,6քմ, 7,2խմ․, պարիսպ՝ 6,18քմ, 12,36խմ․) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, ընդամենը՝ 2 502 624 ՀՀ դրամով օտարել կառուցապատող Ռաֆիկ Կառլենի Սիմոնյանին։