Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին մասի 3-րդ և 14-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին
որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.36454 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0178-0016, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ հանգստի ժամանակավոր բնակության և հանրային սննդի համար նախատեսված գոտու ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.25152 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0178-0017, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության՝ հարևանությամբ գոտնվող հողատարածքները ճանապարհով ապահովելու նպատակով։
3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.36202 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0179-0039, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել ջրային հողերի կատեգորիա՝ ջրային գործառնական նշանակության։
4․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալիկ Վազգենի Վարդանյանի սեփականություն հանդիսացող 0.42175 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0179-0017, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ հանգստի ժամանակավոր բնակության և հանրային սննդի համար նախատեսված գոտի կառուցելու նպատակով։
|