Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 059-Լ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԼԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐԵՆԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ և ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 077-Լ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը,  Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի <<Լիսա Գրիգորյանի անվան Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել <<Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։

2․ Արենի համայնքի ավագանու 2024թվականի հունիսի 6-ի թիվ 077-Լ որոշմամբ հաստատված մանկապարտեզի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։

3․ Հաստատել <<Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները։

4․ <<Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ երկշաբաթյա ժամկետում օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ կատարված փոփոխության պետական գրանցման համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner