Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1․Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 10 000 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել․
ա/ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 3 240 000 ՀՀ դրամ,
բ/ Արտաքին լուսավորության ցանց գործառնական դասակարգման 06 բաժնի 04խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 3 000 000 ՀՀ դրամ:
գ/Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 1040000 ՀՀ դրամ,
դ/Աղբահանություն և սանիտարական մաքրում գործառնական դասակարգման 05 բաժնի 01խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին 2720000 ՀՀ դրամ։
2.Կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ հոդվածից պակասեցնել 2530000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել
ա/4112 /պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ/ հոդվածին 1930000 ՀՀ դրամ,
բ/ 4234 /տեղեկատվական ծառայութնուններ/ հոդվածին 600000 ՀՀ դրամ: |