Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով
1․ Արենի համայնքի ղեկավարի 22-ը հուլիսի 2025 թվականի «Արենի համայնքի ղեկավարի 04․04․2025թվականի թիվ 097-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 201-Ա, 25 հոլիսի 2025 թվականի «Արենի համայնքի ղեկավարի 05․06․2025թվականի թիվ 152-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 212-Ա, 25-ը հուլիսի 2025 թվականի «Արենի համայնքի ղեկավարի 04 ապրիլի 2023 թվականի թիվ 076-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 214-Ա որոշումների հղման մեջ «3-րդ մասի» թվերը և բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետի» թվերով և բառերով։
2․ Արենի համայնքի ղեկավարի 22-ը հուլիսի 2025 թվականի «Արենի համայնքի ղեկավարի 24 մայիսի 2023 թվականի թիվ 1116-Ա, եվ 27 փետրվարի հունիսի 2025 թվականի թիվ 061-Ա որոշումները ուժ կորցրած ճանաչելու և Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերընոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 202-Ա որոշման վերնագրում «1116» թվերը փոխարինել «116» թվերով և վերնագրից հանել «հունիսի» բառը։