Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Արենի համայնքի ավագանու 12․07․2024թվականի <<Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 097-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ․
1) Որոշման վերնագրի մեջ <<գյուղատնտեսական>> բառից հետո ավելացնել <<և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական>> բառերը։
2) Որոշման տեքստը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝ <<Տալ համաձայնություն Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.087 հա (ծածկագիրը՝ 10-004-0022-0015, 0,07667հա-ի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ հողատեսք, 0,01033հա-ի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ կառուցված ինքնակամ բնակելի տունը և օժանդակ կառույցները օրինականացնելու նպատակով>>