Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի «Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշումը և Արենի համայնքի «Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման» հանձնաժողովի դրական եզրակացությունը՝
Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Արենի համայնքի 2023 թվականի բյուջեի 10.07.01 «Սոցիալական հատուկ արտոնություններ» տնտեսագիտական դասակարգման /4729/ այլ նպաստներ հոդվածից՝ սույն որոշման կից հավելվածով ներկայացված Արենի համայնքի բնակիչներին ցուցաբերել դրամական աջակցություն: