Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 09-ը սեպտեմբերի 2025 թվականի թիվ 12 հերթկան նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու09․09.2025թվականի թիվ 12 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
3․ Արենի համայնքի ավագանու 15․01․2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
4․ Արենի Համայնքում «Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզ» և «Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներ հիմնադրելու, ՀՈԱԿ-ների Կանոնադրությունները և հաստիքացուցակները հաստատելու մասին։
5․ Արենի համայնքի ավագանու 05 հունիսի 2025 թվականի թիվ 070-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին։
6․ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
7․ Արենի համայնքի ավագանու 28 նոյեմբերի 2024 թվականի թիվ 175-Ա որոշման հավելված 3-ում փոփոխություններ կատարելու մասին։
8․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024 թվականի 174-Ա որոշման և Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
9․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից օտարելուն համաձայնություն տալու մասին։
10․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին։
11․ Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին։
12․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։ |