Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ և 14-րդ կետերը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն․
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Գառնիկ Խաչիկի Սիսակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,05 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0184-0110, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արթուր Սողոմոնի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0265-0113, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։
|