Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 153-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ և ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի եկամտային մասի՝ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ եկամտատեսակում ավելացնել 156 098 250 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել.

ա) Ջրամատակարարում և կոյուղու համակարգեր գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 20 293 000 ՀՀ դրամ,

բ) Ոռոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 105 448 000 ՀՀ դրամ,

գ) Փողոցային լուսավորություն գործառնական դասակարգման 06 բաժնի 04 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 10 969 023 ՀՀ դրամ,

դ) ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 6 550 000 ՀՀ դրամ,

ե) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին 12 838 227 ՀՀ դրամ,

2. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի վարչական մասի արտադպրոցական դաստիրակություն գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 2 950 000 ՀՀ դրամ և ուղղել  ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածին:

3. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի վարչական մասի կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4111 (աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածից պակասեցնել 9 500 000 ՀՀ դրամ և ուղղել.

ա) նույն ոլորտի 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածին` 5 000 000 ՀՀ դրամ,

բ) ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637  (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ 4 500 000 ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner