Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 16-ը մայիսի 2025 թվականի թիվ 6 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 16-ը մայիսի 2025 թվականի թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենիի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Դիմակայություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրին 24.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելուն համաձայնություն տալու մասին |