Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 020-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  17.06.2021թվականի թիվ 987-Ն հավելվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերի, ՀՀ Հողային օրենսգրաքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2011թվականի թիվ 1920-Ն որոշումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն՝

1. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.40049 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-004-0149-005.  , հողատեսքը՝ խոտհարք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ համայնքում էքստրեմալ տուրիզմի ներդրման և զարգացման նպատակով: 

2. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01564 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-004-0150-0015   , հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ համայնքում էքստրեմալ տուրիզմի ներդրման և զարգացման նպատակով: 

3. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալբերտ Սարիբեկի Կանդալյանին սեփականության իրավունքով պատկանող 0.5079հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0111-0102, հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ մինչև 100 000խմ ծավալով կաթիլային ոռոգման ջրամբարի կառուցման նպատակով:

4. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Աննա Ռուբիկի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.6695հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0111-0105, հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ մինչև 100 000խմ ծավալով կաթիլային ոռոգման ջրամբարի կառուցման նպատակով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner