Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով <<Ա.Ռ. Մ. Շին>> ՍՊԸ-ի կոմից տրված դրական եզրակացությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի Արփի բնակավայրի 1-ին փողոց թիվ 7/2 հասցեում գտնվող 123.3քմ. մակերեսով բնակելի տունը և 0,00744 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր` 10-012-0021-0024) սեփականության իրավունքով անհատույց հանձնել Արփի բնակավայրի բնակիչներ Սահակ հայրանուն Հայրապետյանին, --------------՝ նրանց հետ կնքելով անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
2. Արենի համայնքի Արփի բնակավայրի 1-ին փողոց թիվ 7/1 հասցեում գտնվող 123.4 քմ. մակերեսով բնակելի տունը և 0.0744հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր` 10-012-0021-0025) սեփականության իրավունքով անհատույց հանձնել Արփի բնակավայրի բնակիչներ Արտակ հայրանուն Հովհաննիսյանին ----------՝ նրանց հետ կնքելով անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
3. Վերոնշյալ գույքերի փոխանցման ժամանակ կատարվելիք ծախսերը ամբողջությամբ ենթակա են վճարման անշարժ գույքերի նոր սեփականատերերի կողմից:
|